ՀՀ հիմնի բառերը զոհվելով են ավարտվում։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում։
Փաշինյանն առաջարկեց փոփոխություն կատարել․ «Բայց քաղաքական առումով ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնն ավարտվի հետևյալ տողերով՝
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան»։
Նրա խոսքով՝ մեր զինանշանը շատ է արտահայտում է մեր հոգեբանությունը։
«Ի՞նչ է պատկերված այնտեղ՝ Նոյան տապանն Արարատ սարի վրա, Հայաստանի 4 դինաստյաների զինանշանները։ Եվ միշտ այդ զինանշանին նայելիս ինձ մոտ, միշտ չէ, բայց վերջերս հարց է ծագել։ Իսկ այդ զինանշանը երբ որ 1991 թվականին ընդունել ենք, այդ պատկերը, որ մեզ համար սրբություն է, իսկ 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է։
«Ընդ որում, մենք այս հարցը կարող ենք լուծել առանց կոնֆլիկտների, որովհետև ի վերջո պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6 գտնվում են ՀՀ տարածքում։ Իսկ այդ քաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսե՞լ եք դրանց վիճակը»,- հավելեց նա։
«Գեղամ Մանուկյանն ասում է՝ «կադաստրի թուղթ եք ման գալիս, հենա կադաստրի թուղթը»։ Եթե մենք հայտարարենք՝ «սա մեր կադաստրի թուղթն է», սա նշանակում է՝ մենք հայտարարենք՝ «ոչնչացրե՛ք մեզ»»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը