«2017 թվականին ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումը կարծես թե մի մեծ ճակատամարտ լիներ, և այն ուժերը, որոնք պահպանողական մոտեցում ունեն մարդու իրավունքների նկատմամբ աղմուկ էին բարձրացրել, թե այս օրենքը կոչված է քանդելու ավանդական հիմքերը, հայկական և ավանդական ընտանիքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ օրենքը փոփոխություներով ընդունվեց. «Ճակատամարտի արդյունքում պետությունը տեղիք տվեց և օրենքի նախագիծը փոփոխությունների ենթարկվեց՝ սկսած մարդու բռնությունից դուրս ապրելու իրավունքի պաշտպանությունից փոխվելով դեպի ընտանիք, ինստիտուտ պաշտպանությունը, և այնտեղ տեղ գտավ ընտանիքի, համերշխության մթնոլորտի պահպանումը և ավանդական արժեք, ավանդական ընտանիք եզրույթը, որը իրավական որոշակիությունից դուրս է և որևէ մեկին եթե հարցեք որն է ավանդական ընտանիքը նմանաիտիպ ձևակերպում դժվար թե տա»,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին շատ փորձագետներ հակասական կարծիքներ են արտահայտել: Մասնավորապես փորձագետները նշում են, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ կոնվենցիայի իմաստով ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև ՆՈՒՅՆ սեռին պատկանող, ինչպես նաև ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆ հանդիսացող անձինք, ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը: Ինչպես նաև նշվում է, որ Ստամբուլյան կոնվենցիան միասեռ զույգերին իրավական կարգավիճակ տվող միջազգային փաստաթուղթ է։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը