13 06 2023

Գործադիրն առաջարկում է վարչական, իսկ Արծվիկ Մինասյանը՝ քրեական պատասխանատվություն



Աժ-ում քննարկվում է  Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։  ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, նախագիծը ներկայացնելիս, ասաց, որ  դրա ընդունումը պայմանավորված է  ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում  ներառված ապրանքների վերաբերյալ  ՀՀ սահմանած  ձևի հաշվետվությունները, ռազմավարական պաշարների նյությական արժեքների  կուտակում և պահպանում իրականացնող  կազմակերպությունների կողմից,  ոլորտի լիազոր մարմնին   այսինքն՝  ՆԳՆ-ին սահմանված ժամկետներում կամ կարգով  չներկայացնելու դեպքում   կազմակաերպությունների համար պատախանատվություն  նախատեսելու հանգամանքով։

 Ըստ նախագծի հեղինակ հանդիսացող մարմնի՝  խնդիրն այն է, որ կազմակերպությունների կողմից սահմանված ժամկետներում և ձևաչափով հաշվետվություն չներկայացնելու դեպքում օրենսդրությամբ պատասխանատվություն նախատեսված չէ, ինչի արդյունքում լիազոր մարմինը զրկվում է ռազմավարական պաշարների պահուստի նյութական ապրանքների մնացորդի և շարժի մասին համակարգված և  հավաստի տեղեկություն ստանալու հնարավորությունից:

Բացի այդ, նշվում է, որ կազմակերպություններն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և  շարժի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում են թղթային եղանակով, որը լիազոր մարմնի կողմից վերահսկման տեսանկյունից դժվարություններ է առաջացնում: Ըստ այդմ՝   կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին սահմանված ժամկետներում և  կարգով ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն չներկայացնելու դեպքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, հարցեր ուղղելով Դավիթ Համբարյանին, հետաքրքվեց արդյո՞ք կա հնարավորություն  քրեական պատասխանատվության ենթարկել այն կազմակերպություններին, անհատներին, կամ անհատ ձեռնարկատերերին, նույնիսկ՝ պաշտոնյաներին, որոնք, կյանքի ու մահվան նշանակության պարենային ապրանքատեսակների հարցում կթերանան ապահովել, որպես օրինակ, ռազմական գործողությունների շրջանում։

Մանրամասն տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ