27 05 2023

Արցախում եռյակ է ծնվել



Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնում մայիսի 25-ին եռյակ ծնունդ է գրանցվել։ Երեք նորածիններն էլ տղաներ են:

«Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնի տնօրեն Վարդգես Օսիպովը հայտնել է, որ եռյակը լույս աշխարհ է  եկել 1 կգ 610 գրամ, 1 կգ 600 գրամ և 1 կգ 400 գրամ քաշով, իսկ  ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատումով։ Փոքրիկներն այժմ ստանում են համապատասխան խնամք ու բուժում։

Եռյակի ծնունդով Խնուշինակ գյուղում ապրող Այդինյանների ընտանիքում երեխաների թիվը հասել է հինգի՝ չորս եղբայր, մեկ քույր: Ընտանիքի երկու երեխաներն արդեն անուններ են ընտրել եղբայրների համար:

Ավելի մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ