Սևանա լճի մակարդակը մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել` 1900.45 խմ (21.05.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Ոռոգման նպատակով մայիսի 14-ից սկսած Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.868 մլն խմ, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-21-ը ներառյալ՝ 13.682 մլն խմ:
Արփա-Սևան ջրատարով մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.234 մլն խմ, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 21-ը ներառյալ՝ 48.797 մլն խմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը