22 05 2023

Մայիսի 22-26-ը հնարավոր է կարկուտ

Մայիսի 22-26-ը հնարավոր է կարկուտ

Մայիսի  23-ին հանրապետության  շրջանների զգալի մասում, 22-ին, 24-26-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 22-26-ը հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 22-ին, 24-26-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Այսօր ցերեկը Երևանում սպասվում է +19-+21 աստիճան տաքություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ