17 05 2023

Պահանջում եմ ներողություն խնդրել հանրությունից՝ Կոմիտասի անունը պախարակող հաղորդման համար․ Օպերային երգիչ

Պահանջում եմ ներողություն խնդրել հանրությունից՝ Կոմիտասի անունը պախարակող հաղորդման համար․ Օպերային երգիչ

Մայիսի 14-ին Հանրային հեռուստաընկերությունով հեռարձակվող «Կադրից դուրս» հաղորդման շրջանակներում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն անդրադարձել է Կոմիտասի մշակույթին և պնդել, որ մուղամը հայկական է, և ոչ մի կապ չունի մեր հարևան պետությունների մշակույթի հետ․ «Մուղամը մերն է եղել: Կոմիտասը եկել և մաքրել է դա, քանի որ, երբ մատուցել է այդ երաժշտությունը Եվրոպային նրանք չեն հասկացել այդ նոտաները, իսկ ինքը հայ երգը տարածելու համար եկել ու ջնջել է այդ նոտաները, ես գիտեմ այդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել է նման նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն է եղել»,- ասել է նա:

Նրա այս արտահայտությունը մեծ աղմուկ է հանել  հանրության շրջանում

Օպերային երգիչ, երիտասարդ բարիտոն Ակսել Դավեյանը, անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված Սուպեր Սաքո անունով երգչի հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է.

«Առաջին ալիք,

պահանջում եմ ներողություն խնդրել հանրությունից Կոմիտաս Վարդապետի անունը պախարակող չհաղորդումը եթեր հեռարձակելու համար և այն հեռացնել յութուբյան ձեր ալիքից»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ