13 05 2023

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում` մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի և 18-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ի երեկոյան, 14-ի գիշերն առանձին վայրերում ինտենսիվ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 13-14-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 13-15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-ի և 18-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը՝ 4-5 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +17+19։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 7 + 10,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +14+17,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 7 + 11,

Լոռիում՝ գիշերը՝ +6 + 8, ցերեկը՝ + 9+ 13,

Տավուշում՝ գիշերը՝ +9 + 11, ցերեկը՝ + 11 + 16,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 7+ 10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+20,

Արարատում՝ գիշերը՝ +11 + 13, ցերեկը՝ + 20 + 23,

Արմավիրում՝ գիշերը՝ +10 + 12, ցերեկը՝ + 20 + 32,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +7+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +16 +18,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +7 + 9, ցերեկը՝ + 13 + 15։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ