Այսօր ՀՀ կառավարության դիմաց բողոքի ցույցի էին դուրս եկել տեղահանված հադրութցիները՝ ՀՀ իշխանությանն ուղղված քաղաքական պահանջով։ Լրագրողների հետ զրույցում տեղահանված արցախցիներից մեկն ասաց ․ «Արցախի հարցի միակ լուծումը ռազմական ճանապարհն է, Արցախի Հանրապետությունը, եթե լիարժեք օգտագործի այն, ինչ ունի միայնակ ընդունակ է ջախջախել ադրբեջանական զավթիչներին, հնարավաորութունը կա, պարզապես պետք է ազգային արժանապատվություն ունեցող ղեկավար, որը կազմակերպի։ Թե աշխարհն ինչ կմտածի իմ համար զրո է, աշխարհը ցույց տվեց, որ թքած ունի դեմոկրատական արժեքների վրա»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը