Մայիսի 9-ի առտոնի առթիվ alphanews.am-ը զրուցել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանի հետ:
«Մեր ժողովրդի միասնականությունն էր, որ մեզ օգնեց, մի միտք էինք, մի կամք, մի խնդիր և մի զգացում, որ մենք պետք է հաղթենք, քանի որ լինել-չլինելու հարց է: Այսօր մեր ժողովուրդն ընկճված է, որովհետև բաժան-բաժան է արված, հներ-նորեր, սևեր-սպիտակներ, կարծես մեր ժողովուրդը նպատակ չունի: Այսպես ապչել չի կարելի, մենք պետք է վերակերտենք մեզ, արթնանանք, նպատակ դնենք, պետք է հստակեցնենք՝ որն է մեր տեղը»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը