Ոչինչ չի՛ փոխվել, շարունակելու ենք Հայկի ոգով առաջ գնալ, դա չի՛ կարող կորչել: Այս մասին Yerevan.Online-ին ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
«Մեր ազգը չի արթնանում, կարծես հիպնոսի տակ է: Ժողովրդի լեզվով ասած՝ թուղթ ու գիր են արել: Մենք, եթե այսօր չդիմադրենք՝ կործանված ենք, մեռած ենք, բայց, եթե սկսենք պայքարել ունենք հնարավորություն հաղթելու: Եթե ոգի ունես ու հավատ ունես հաղթելու՝ դա հաջողության 51 տոկոսն է: Ես սա պետք է փոխանցեմ իմ ժողովրդին: Ի՞նչ կոտրվել… Լավ մեկ ապտակ ստացանք, Արցախից գաղթեցինք, բայց վերադարձի ճանապարհ կա և դրա համար ամեն ինչ պետք է անենք և՛ անելու ենք, և՛ վերադառնալու է դա մեզ, ես կասկած չունեմ: Չպետք է ընկճվես, պետք է պայքարես. 100 անգամ ընկար՝ 101-րդ անգամ պետք է ոտքի կանգնես և շարունակես պայքարդ՝ թուլամորթ չես: Պարտավոր ես նախնյաց հանդեպ, Աստծո հանդեպ, այսօրվա քո ազգի հանդեպ: Պետք է ոգի տաս, գոտեպնդես, ասես հայ ես, Հայկի զավակ ես, չարահաղթ ես փոքրաթիվ բանակով՝ սա պետք է անենք: Ամեքս պետք է ոգի տանք իրար, թև պետք է տանք, և տալո՛ւ ենք: Հիշեք Հուլիոս Կեսարի խոսքը. «Երբ ծիրանափողը հնչում է, հայը ոտքը գետնին է խփում թև-թևի տված՝ ավելի շուտ իմ պալատի սյուները կքանդվեն, քան ես հայերին կհաղթեմ»: 2100 տարի առաջ մարդը գրել է, հսկա զորավար, տեսեք ինչ գնահատական է տվել հայերին: Դա կորելո՞ւ է՝ ո՛չ, Նժդեհը կորե՞լ է՝ ո՛չ: Ապտակ ստացանք, վայր ընկանք, անմիաբան ենք, ջլատված ենք՝ պե՛տք է արթնանանք, ուս-ուսի պետք է տանք, ոտքը-ոտքին խփենք Քոչարի պարելով՝ մեր դհոլով և մեր ծիրանափողով»,- նշել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը