09 05 2023

Լինելով Արցախից՝ ամոթ չե՞ք զգում Արցախի կորստի համար․ հարց՝ ԱԽ քարտուղարին



«Արցախի հարցում պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտը և Բաքուն կքննարկեն իրավունքների և անվտանգության հարցերը։ Ինչ վերաբերվում է Խաղաղության պայմանագրի կնքմանը, դա այս պահին որևէ ձև որոշված չի, որտեղ հնարավորություն եղավ առաջընթաց գրանցելու և վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կստորագրվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար  Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է Արցախի կարգավիճակի հարցի լուծման իրենց նախապայմանը և ո՞ր հարթակում է հակված, ոպեսզի ստորագրվի «Խաղաղության» համաձայնագիրը։

«Բանակցություններում հայտնի սկզբունք կա, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չի, ոչ մի բան էլ դեռ համաձայնեցված չէ»,-ասաց Արմեն Գրիգորյանը՝  նաև անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպմանը։

«Կարծում եմ՝ այս բանակցություններին այդ տեսանկյունից պետք է մոտենանք, որովհետև բանակցային գործընթաց է, և պետք է հասկանանք, որ, այո՛, կարող է որոշ հարցերում եղել են առաջընթացներ, որոնք ամենահիմնարարը չեն»։

Նա նշեց, թե մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպում է լինելու Փաշինյանի և Ալիևի միջև, այնուհետև այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնևում.

«Դրան միանալու են նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը։ Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները և առաջ շարժվենք»։

Արմեն Գրիգորյանին նաև հարց ուղղվեց, թե՝ արդյո՞ք  Արցախից լինելով ամոթ չի զգում Արցախի կորստի համար, ինչին ի պատասխան Արմեն Գրիգորյանը լրագրողին հորդորեց քաղաքական հարցեր չտալ

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ