Հանրապետության տարածքում մայիսի 10-ին առանձին շրջաններում, 7-9-ը, 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 7-9-ը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում մայիսի 7-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը