05 05 2023

Բելգիացի և ֆրանսիացի 32 քաղաքական և հասարակական գործիչներ դատապարտել են Ադրբեջանին․ ՀՅԴ Բյուրո

Բելգիացի և ֆրանսիացի 32 քաղաքական և հասարակական գործիչներ դատապարտել են Ադրբեջանին․ ՀՅԴ Բյուրո

 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ բելգիացի և ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի բնակչության կրկնակի շրջափակումը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում և վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգությունը։ Սույնով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները, անհապաղ բացել Լաչինի միջանցքը, հեռացնել անցակետը, դադարեցնել թշնամական քաղաքականությունը Արցախի բնիկ հայ բնակչության դեմ և հանդես գալ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ»։

Նշենք, որ ստորագրած անձինք հիմնականում Ֆլամանդական և Վալոնական Արցախի հետ բարեկամության խմբի անդամներ են, որոնց հետ ՀՅԴ Եվրիպայի Հայ Դատի հանձնախումբը ունի երկար և շարունակական դինամիկ հարաբերություններ:

ՀՅԴ Եվրիպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Գասպար Կարապետյանն արձագանքել է նախաձեռնությանը նշելով, որ «Բարձր եմ գնահատում նմանատիպ նախաձեռնությունները քաղաքական և հասարակական անձանց կողմից ովքեր Բելգիայում և Ֆրանսիայում հարգանք են վայելում քաղաքական և հասարակական շրջանակներում: Սա քաղաքացիական գործիք է, որը ստիպում է Եվրոպական երկրներում և ԵՄ գործադիր իշխանությանը այս հարցը օրակարգում պահել և կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:
Մենք էլ մեր հերթին կշարունակենք մեր ամենօրյա ակտիվ աշխատանքը քաղաքական և հասարակական տարբեր շրջանակների հետ, որպեսզի Արցախի խնդրի վերաբերյալ ընդունվեն հայանպաստ և բարենպաստ որոշումներ և գործողություններ։

Հայտարարությանը միացել են հետևյալ անձինք․

Կառլ Վանլոու - Ֆլամանական խորհրդարանի պատգամավոր և նահանգային սենատոր

Ալեսիա Կլաս - Ֆլամանդական խորհրդարանի անդամ և նահանգային սենատոր

Վարդ Քեննես - Կաստերլեի քաղաքապետ, Ֆլամանական խորհրդարանի նախկին պատգամավոր

Մարկ Հենդրիքս - իրավաբան, Մեխելենի քաղաքային խորհրդի անդամ, Ֆլամանական և Բենիլյուքսի խորհրդարանի նախկին անդամ

Կարիմ Վան Օվերմեյր – Ալստի ավագանու անդամ

Աննաբել Տավերնիե - Ֆլամանական խորհրդարանի անդամ

Էլս Վան Հոֆ – Բելգիայի Ֆեդերալ Խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կանանց իրավունքների ակտիվիստ

Պիեռ դ'Արժան - Լյովենի համալսարանի (UCL) հանրային միջազգային իրավունքի պրոֆեսոր, Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամ, Միջազգային իրավունքի եվրոպական ընկերության նախագահ

Բեռնար Քուլի - Լյովենի համալսարանի (UCL) պրոֆեսոր և նախկին ռեկտոր

Ժորժ Դալլեման – Բելգիայի Ֆեդերալ խորհրդարանի անդամ

Էմանուել դը Բոկ – Բրյուսելի Ֆրանսախոս խորհրդարանի պատգամավոր

Ժյուլի դը Գրոտ – Բրյուսելի ֆրանսախոս խորհրդարանի նախկին նախագահ

Միշել Դը Մախդ – Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի անդամ

Մարկ Դեմեսմաքեր - Սենատոր

Պիտեր Դը Ռովեր - Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի պատգամավոր

Յենց Դը Ռայկը – Հետաքննող լրագրող

Սակիս Դիմիտրակոպուլոս - Բրյուսելի Համահունական և միջմշակութային կենտրոնի ղեկավար

Քրիստոս Դուլկերիդիս - Իքսելի քաղաքապետ

Էրվե Դուայեն - Նախկին պատգամավոր, Ժետի նախկին քաղաքապետ

Անդրե դյու Բուս – Էթերբեք քաղաքի ավաքանու անդամ, նախկին սենատոր

Ժոզի Դյուբիե – Նախկին սենատոր

Էմրիկ Ֆյուզո - L'oeuvre d'Orient-ի միջազգային հարաբերությունների բաժանմունքի ղեկավար

Ալդա Գրեոլի – Սպա քաղաքի սոցիալական կենտրոնի նախագահ, նախկին պատգամավոր

Մարկ Հենդրիկս - իրավաբան, Մեխելենի քաղաքային խորհրդի անդամ, Ֆլամանական և Բենիլյուքսի խորհրդարանի նախկին անդամ

Բենուա Լաննու - Պատմաբան

Աննիկ Լամբրեխտ - Ֆլամանական խորհրդարանի անդամ, սենատոր և Բրյուգեի քաղաքային խորհրդի նախագահ

Մարի Լեկոկ - Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր

Գեորգիոս Սիդիրոպուլոս - Բելգիայի Պոնտոսցի հունական միությունների նախագահ

Սիմոնե Սուսսկինդ - Բրյուսելի խորհրդարանի նախկին պատգամավոր և նախկին սենատոր

Ժյուլի Սմաժ – Քաղաքական գործիչ, MR International-ի փոխնախագահ, Վավր քաղաքային խորհրդի անդամ

Տայս Վերբյուրխտ – ֆլամանական խորհրդարանի պատգամավոր և Մեխելենի քաղաքային խորհրդի անդամ

Ժուլիեն Օյթենդալը – Սենատոր, Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր

Գաետան Վան Խոյսենհովը – սենատոր (խմբի ղեկավար), Բրյուսելի խորհրդարանի և Վ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ