ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ընդունել է գերիների և անհետ կորածների հարազատներին։ Ներկաներից՝ Էդիկ Արևշատյանը, ով անհետ կորածի հորեղբայր է, ասաց, որ արդեն տևական ժամանակ է պետական մակարդակով ոչինչ չի արվում․ «Իմ կարծիքով չի արվում ոչ մի բան երեխեքի համար: Ալեն Սիմոնյանը երեկ Թուրքիայում հայտարարեց, որ առնվազն 33 գերի ունենք, իսկ անհետ կորածների մասով ոչ մի բան չեն խոսում արդեն տևական ժամանակ: Ես կառավարությունից արդեն ոչ մի ակնկալիք չունեմ, որովհետև պարզ տեսնում եմ, որ ոչ մի բան չի արվում, ոչ մի հարթակում չի ներկայացվում: Մենք շատ պետական դռներ ենք ծեծել, ասում են՝ աշխատում ենք, անում ենք, բայց փաստացի չունենք արդյունք: Մենք վստահ ենք, որ մեր հարազատները Ադրբեջանում գերության մեջ են, ուղղակի չունենք ինֆորմացիա: Մենք մեր անձնական կապերով, ինֆորմացիաներով հասկանում ենք, որ իրենք ողջ են»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը