03 05 2023

Որ մեկին քերում ես՝ տակից Արայիկ Հարությունյանն է դուրս գալիս. արցախաբնակ պահեստազորի սպա․ «Փաստինֆո»

Որ մեկին քերում ես՝ տակից Արայիկ Հարությունյանն է դուրս գալիս. արցախաբնակ պահեստազորի սպա․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․

«Արցախում տարբեր մարդկանց տարբեր պրոեկտներ՝ իրենց հայրենասերի կամ սոցիալական արդարության ջատագովի տեղ դրած, ազգասերի դիմակ հագած, պառակտում են ընդդիմության ռեսուրսները։ Այլ կերպ ասած, փրկիչների անվան տակ՝ Արցախ են ներթափանցել՝ էդմոններ, արման բաբաջանյաններ, լևոն բարսեղյաններ և այլն։ Կարելի է ասել՝ նիկոլիզմն Արցախում պակաս արդյունավետ չի աշխատում, քան Հայաստանում՝ սխեման նույնն է։ Սակայն, վտանգավորն այստեղ այն է, որ ի տարբերություն Հայաստանի՝ Արցախում դրանք լավ ծպտված են, չգիտենք՝ ի՞նչ սպասենք դրանցից,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է պահեստազորի սպա, արցախաբնակ Սերգեյ Համբարձումյանը՝ ավելացնելով՝ «որ մեկին քերում ես՝ տակից Արայիկ Հարությունյանն է դուրս գալիս»։

Խոսելով ստեղծված իրավիճակում՝ Արցախի իշխանությունների վարած քաղաքականության մասին, բանախոսը նկատում է՝ ձևական ստորագրահաքներ են անում, Ազգային անվտանգության խորհրդի ձևական նիստեր են անցկացնում, ամեն ինչ ձևական է արցախյան իշխանությունների մոտ, ինչն էլ հանգեցրել է այս աղետին։

Հարցին՝ չե՞ն ցանկանում, արդյո՞ք ինքնակազմակերպվել Արցախում ապրող մեր հայրանակիցները, պահեստազորի սպան պատասխանում է՝ այդ պահն, անպայման, գալու է, սակայն, այժմ Արցախ ներմուծված տարատեսակ «փրկիչներ» հենց հակառակ արդյունքը ստանալուն միտված ջանքեր են գործադրում.«Օրինակ, մինչ Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելն, այդ կաթսան եռում էր։ Մարդկանց դժգոհությունն իր պիկին էր հասել Արցախում։ Եվ ահա, եկավ Ռուբեն Վարդանյանը և աստիճանաբար, շատ զգուշորեն, Արցախը փրկելու լոզունգներով, այսպես ասած, գոլորշին բաց թողեց և պարպեց մարդկանց զայրույթը։ Հիմա էլ Սյամոն է եկել (նկտ. ունի Սամվել Բաբայանին, «Փաստինֆո»), գոլորշին ինքն է բաց թողնում։ Այսպես է՝ երբ ժողովուրդն ուզում է ինքնակազմակերպվել և ոտքի կանգնել, միշտ գոլորշի բաց թողողներ են հայտնվում»։

Մի օր դանակը ոսկորին է հասնելու ու Արցախցին ոտքի է կանգնելու, ասում է պահեստազորի սպա Սերգեյ Համբարձումյանը և հավելում.«Արցախցին մեկ ժամվա ընթացքում ոտքի է կանգնելու։ Որևէ արցախցի իրեն Ադրբեջանի մաս չի զգում և չի պատրաստվում ադրբեջանական անձնագիր վերցնել։ Եվ, եթե կան մարդիկ, թեև դրանց մարդ անվանելն այնքան էլ տեղին չէ, այնուամենայնիվ, եթե կան այնպիսիք, ովքեր հույս ունեն, թե Արցախում լինելով կարող են ապահովել այդպիսի ապագա, ապա նրանք չարաչար սխալվում են։ Ժողովրդի տրամադրությունը բոլորովին այլ է։ Անգամ ծիլ կամ սածիլ չկա ժողովրդի մեջ՝ հանդուրժելու Ադրբեջանի մաս դառնալու, այսպես կոչված, հեռանկարը։ Ի վերջո, հազարամյանկների պատմություն գոյություն ունի, որը ո՛չ ջնջել, ո՛չ կեղծել չի հաջողվելու»։

Անդրադառնալով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի աշխատանքներին՝ Սերգեյ Համբարձումյանը նկատում է՝ ամեն ինչ գնում է իր բնականոն ընթացքով, շեղումներ կամ տագնապ հարուցող խնդիրներ, այստեղ չկան. «Շատ կցանկանայինք, որպեսզի ռուս խաղաղապահներին հաջողվեր՝ հանելու անցակետը, որ դրվել է Հակարիի կամրջին և շրջափակման մեջ գցել Արցախը, սակայն, մենք շատ լավ ենք հասկանում, որ խաղաղապահ զորամիավորման գործառույթներն, ինքնին, որոշակի սահմանափակումներ են ենթադրում։ Նրանք այստեղ են հումանիտար գործառույթ իրականացնելու համար և հիանալի կերպով կատարում են իրենց աշխատանքը։ Չեմ կարող ասել, թե ինչ կտա զորախմբի հրամանատարի փոփոխությունը, սակայն մի բան հստակ է՝ նախորդը բավականին թույլ կեցվածք ուներ, ինչը չի կարելի ասել նոր ղեկավարի՝ գեներալ – գնդապետ Ալեքսանդր Լենցովի մասին։ Նրանից ակնկալիքներն ավելի գործնական և շոշափելի են»։

Ամիսներ շարունակ Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ինչը, ըստ մեր զրուցակցի, բնականաբար իր բացասական հետևանքները թողել է, սակայն, եղանակների տաքացմամբ, արցախցիներն արդեն կարողանում են ինքնուրույն հոգալ մի շարք անհրաժեշտ պարագաների և մթերքների բացը. «Օրինակ, Արցախում, արդեն, այգիներ են մշակվում, դաշտերում բանջարն է դուրս եկել, որից մեր հայրենակիցներն առատորեն օգտվում են։ Այստեղ արդեն բանջարաբոստանային կուլտուրաներին պատկանող մի շարք մթերքներ են աճեցվել և, օրինակ, սեփական կարտոֆիլ, Արցախում, արդեն որոշ չափով կա։ Գիտե՞ք, արցախցին ընդունակ է հաղթահարել ամեն տեսակի դժվարություն։ Այս սահմանափակումներն, իհարկե, թողեցին իենց բացասական հետևանքը, սակայն, մեզ դրանք չկոտրեցին, այլ ավելի ուժ տվեցին՝ պայքարելու, մնալու մեր հողում։ Այդ կամքն այս ամիների ընթացքում արցախցիների մոտ առավել ընդգծվաժ և ամուր դարձավ, այնպես որ՝ ցանկացած ուժ կամ դաշինք, որ կգա սասանելու արցախցիների կամքը, հանդիպելու է մեր դիմադրությանը և սա քննարկման ենթակա հարց չէ Արցախի ժողովրդի համար»,- ամփոփելով զրույցն, ասում է պահեստազորի սպա, արցախաբնակ Սերգեյ Համբարձումյանը

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ