Հերթական համազգային ամոթի տեսարանն էր Հայաստան-Արցախ ճանապարհին, երբ թշնամու բաշիբոզուկները թատերականացված քարոզչական գործողությամբ «ստուգում են» մեր հայրենակիցների փաստաթղթերը և հայկական համարանիշով մեքենաները, այն դեպքում, երբ «անցակետ» կոչվածը մեր բանակի ուղիղ նշանառության տակ է։ Այս մասին տելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Հայաստանի և հայերիս նման նվաստացում ամենազարհուրելի երազում անգամ տեսնել հնարավոր չէր, իսկ ամոթի այս քավարանի վերջը, ցավալիորեն, չի երևում...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը