Տեղեկատվական բլոկում մեկնարկային իրավիճակը հօգուտ Ադրբեջանի չէ, որովհետև հենց սկզբից միջազգային մամուլն արձանագրեց ահաբեկիչների ներգրավման փաստը, հիմա բավական թույլ կերպով, բայց նաև հիշատակումներ կան ցեղասպանության հիշողության մասին, ինչը ևս շատ կարևոր է։ Այս մաիսն լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Հայկ Դեմոյանը։
«Պատերազմը հենց այնպես չի սկսվել սեպտեմբերի 27-ին, դրան նախորդել է լուրջ նախապատրաստական աշխատանք քարոզչական բլոկում։ Ուշադիր հետևեք՝ կան կեղծ ռազմական տեսաբանների, կեղծ վերլուծաբանների ու լրագրողների խմբեր, որ երբեմն նաև Հայաստան են ներթափանցում: Դրանք նախօրոք պատրաստված փափուկ ուժերն են, որոնք դրսից են աշխատում՝ ներազդելու և հայկական կողմի դեմ որոշակի տեղեկատվական-հոգեբանական պատերազմ մղելու համար, ինչի համար բնականաբար վճարվել են»,- ասաց Դեմոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը