Արցախաբնակ Արշակ Աբրահամյանը գրում է․
«Այսօր վաղ առավոտից Արցախի երիտասարդները նախաձեռնել են ստորագրահավաք՝պահանջելով դադարեցնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությանը և ապահովել 2020թ նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության կատարումը։
Պահանջների հասցեատերերն են.
-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունները։
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների ղեկավարները։
-ՀՀ վարչապետը՝որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական և քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության ղեկավար։
Հարգելի քաղաքացիներ.
Խնդրում ենք ցուցաբերել ակտիվություն և միանալ երիտասարդների նախաձեռնությանը՝դրանով իսկ հաստատելով որ Արցախցին երբեք չի հանձնվելու և պայքարելու է իր անկախ ապրելու իրավունքի համար։
Ստորագրման համար նախատեսված վրանները գտնվում են Ստեփանակերտ քաղաքի տարբեր հատվածներում և կարող եք մոտիկանալ Ձեզ առավել հարմար վայրում գտնվողին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը