ԱԺ-ում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանին դիմելով զուգահեռ անցկացրեց՝ նվազագույն կենսապահովման զամբյուղի արժեքի և քաղաքացիների ստացած եկամտի միջև՝ հիմնավորելով անհամատեղելիությունը։
«2020 թվականից հետո մինչև 2022 թվականի ավարտը նվազագույն կենսապահովման զամբյուղի արժեքը, մեկ անձի հաշվով, ավելացել է շուրջ 18 հազար դրամով, հիմա այս ընթացքում նվազագույն աշխատավարձ չի բարձրացել, չնայած Ձեր ծրագրային դրույթներից է՝ նպաստից տանենք դեպի աշխատանք և այլն, չի ավելացել անապահովության նպաստի չափը , կենսաթոշակի միջին չափը պատիկներով աելի քիչ է ավելացել, քան՝ այդ զամբյուղի արժեքն է ավելացել , միջին աշխատավարձի ցուցանիշն եք ներկայացնում, որ 2022 թվականին աճել է ավելին, քան՝ գնաճն է, բայց միջին աշխատավարձը միայն բավարար չէ՝ աշխատող աղքատների վերաբերելի պատկեր ունենալու համար»,-ասաց Թադևոս Ավետիսյանը՝ նշելով․ ,
«Ասում եք աշխատատեղեր են ստեղծվել էսքան հազար, դրանք ստեղծված աշխատատեղերը չեն, գրանցված աշխատատեղերն են․ Էդ հազարավոր աշխատատեղոերը որ ավելանում են, վիճակագրության մեջ դրանցից ո՞ր մասն է նոր ստեղծված աշխատատեղ, որ լուծում է սոցիալական խնդիր»,-հետաքրքրվեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը