15 04 2023

«Լավ ա արել, քիչ ա արել․ դրոշով պիտի չբավարարվեր»․ հարցում



 

Yerevan.Today-ը հարցում անցկացրեց Երևանում՝ քաղաքացիների տեսակետը ճշտելու Երևանում Ադրբեջանի դրոշը այրելու աղմկահարույց իրադարձության կապակցությամբ։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 14-ին, ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում, երբ տեղի էր ունենում դրոշների շքերթը, Ադրբեջանի դրոշը դահլիճ բերելու ժամանակ տրիբունաներից սկսեցին սուլել։ Այդ ժամանակ երիտասարդներից մեկը վազեց բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց և դուրս հանեց դահլիճից։

Անմիջապես նոր դրոշ բերվեց դահլիճ։

Ակցիա իրականացրած երիտասարդը դիզայներ Արամ Նիկոլյանն էր։ Նրան ոստիկանությունը ձերբակալեց, իսկ ժամեր անց ազատ արձակեց։

Համացանցը բաժանվել է երկու անհավասար մասի։ Մեծ մասը՝ հանրությունը, գոհունակություն է հայտնում այս քայլի կապակցությամբ և քաջալերում ակցիա իրականացրած երիտասարդին, փոքր մասը, որտեղ հիմնականում իշխանական և իշխանամերձ գործիչներ են, դատապարտում է և ներողություն խնդրում։

Հարցումները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ