Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվեց Ադրբեջանը:
Լեփ-լեցուն տրիբունաները սուլեցին, երբ դահլիճ բերեցին Ադրբեջանի դրոշը։
Քիչ անց մարզադահլիճից երկրպագուներից մեկը վազեց բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց եւ դուրս հանեց դահլիճից։
Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել ակցիա իրականացնողին, այնուհետեւ նոր դրոշ բերել ներս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը