«Որ ասում ենք մեր պայքարի ուղղությունը փոխում ենք, նկատի չունեմ, որ պայքարը դադարեցնում ենք, այլ դառնալու է ավելի թիրախային։ Մենք ունենք «Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոնի մասով քրեական գործը․ 2 ու կես տարի ընթացող այդ քրեական գործի շրջանակներում, ունենալով մեկ ձերբակալված և մեղադրանք՝ առաջադրված Ջալալ Հարությունյանին, մինչ օրս որևէ առաջխաղացում չկա։ Նույնն էլ այս տականքի հայտարարության մասով։ Ես ինքս ունեմ քրեական գործ Վահան Շիրխանայնի մասով․ երբ ես 12 ամիս իմ երեխային չէի գտնում, Վահան Շիրխանյանը ինձ համոզում էր, որ տղաս ադրբեջանական բանտերից մեկում է։ Այդ մասով քրեական գործ կա հարուցված՝ խարդախության մեղադրանքով։ Ինձնից բավական մեծ գումար են շորթել, այս գործով ձերբակալված մեկ անձ կա, այն անձը, ում Շիրխանյանը բերեց ու ներկայացրեց իբրև հետախույզ, ով իբր տեղեկություն էր բերում, ասում էր՝ տղադ Բաքվի բանտում է, մի ոտքից կաղալով այնտեղ գոյատևում է։ Մինչև օրս Վահան Շիրխանյանը չի ներկայանում առերեսման։ Մենք հիմա ինչ ակնկալիք կարող ենք ունենալ մի համակարգից, որոնք ծառայում են իրենց թուրք տիրոջը։ Էս շները ծառայում են թուրքերի ներկայացուցչին, որ այստեղ զավթել է իշխանությունը, հանձնում է մեր երկիրն ու մորթում մեր գենոֆոնդը»,-լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը