Վերջին 4 տարում խորհրդարանի յուրաքանչյուր որոշում, այս կամ այն կերպ, վատացրել է հեռարձակողների ֆինանսական դրությունը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2022թ. գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նրա խոսսքով՝ ցանկացած որոշում, անգամ ամենադրականն ու պոզիտիվը, պետք է մանրամասն վերլուծել, որպեսզի նախապես պարզվեն հնարավոր հետեւանքները։ «Մոլախաղերի գովազդն արգելեցին, եւ հեռուստաալիքները միայն անցած տարի կորցրին մոտ 1 մլրդ դրամ»,- ասել է Հակոբյանը։
Նա նաեւ հիշատակել է այն որոշման մասին, որի շրջանակում հեռուստաընկերությանը պարտավորեցնում էին եթերներ ապահովել «հանրային նշանակության» ծրագրերով։ Դրանք պետք է զբաղեցնեին ցանցի մոտ 20 տոկոսը։ «Սակայն դրա համար պահանջվում են լրացուցիչ ծախսեր։ Որակյալ բովանդակությունը միշտ պահանջում է պատկառելի ծախսեր»,- նշել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը