Ապրիլի 10-ին ՊՆ-ն հայտարարեց, որ ադրբեջանական բանակի զինծառայող է հայտնաբերվել Սյունիքի մարզում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Վիլեն Գաբրելյանը հետաքրքրվեց՝ կա՞ գործընթաց գերիների հետ փոխանակելու վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրեքերից իր ծառայակցի հետ՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով և ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերաառնալ Ադրբեջան։
Մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևով չենք կարող վերադարձնել։
Ըստ մեր ունեցած տվյալների, երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, սահմանհը հատելուց շատ չանցած՝ սահմանամերձ գյուղում հայտնել է, որ փոշմանել է ևուզում է վերադառնալ։
Շատ են քննարկում, թե ոնց է, որ զինվորները էդպես անարգել հատել են սահմանը։ Այդ հանգամնանքը պետք է առանձին քնվի և հետևություններ արվեն։ Բայց ուզում եմ հիշեցնել մարտի կեսերին տեղի ունեցած մի դեպք, որ ՀՀ զինծառայողը մոլորվել էր և մեկ աբողջ օր նրա գտնվելու տեղը ահայտ էր։ Հետո վերադարձավ։ Երբ նրա մոլորվելու վայրն էինք դիտարկում և վերադարձի, պարզվեց, որ նա շատ երկար կիլոմետրեր է կտրել և ադրբեջանական շուրջ 20 դիրքերի արանքով վերադարձել է Հայաստան։ Տեղանքի առանձնահատկություններից ելնելով, կարող է նաև էդպիսի դեպք լինել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը