Առողջության առաջնային օղակի բարեփոխումները՝ հերթերի կառավարման, փաստաթղթերի, մատյանների եւ դեղատոմսերի թվայնացման համակարգը Հայաստանի ամբողջ տարածքով ներդրվել է մեկ տարի առաջ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
Ջումայանի խոսքով՝ հունիսից սկսած կենտրոնական գնումներով դուրս գրվող դեղորայքը հնարավոր է ստանալ միայն էլեկտրոնային դեղատոմոսով, էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով։
Բանախոսը նշում է, որ մինչ այս պահը էլեկտրոնային տարբերակով 60 հազարից ավելի դեղատոմս է դուրս գրվել։ Բժիշկը համակարգի մեջ ընտրում է համապատասխան չափաբաժինը, քանակը եւ քաղաքացուն ուղորդում է դեղատուն։ Քաղաքացին դեղատանը ներկայացնում է անձը հաստատող տվյալները, աշխատակիցը ներբեռնում է տվյալները, տեսնում դեղատոմսը եւ տրամադրում դեղորայքը։
«Առաջանային օղակում նախատեսված է նաեւ աշխատավարձի բարձրացում։ Բուժքույրերի եւ բժիշկների որակների գնահատում է լինելու է եւ ըստ այդմ բարձրանալու է նրանց աշխատավարձերը։ Ունենք 32 տեսակի ցուցանիշ։ Քաղաքացու ճանապարհն ամբողջովին մենք տեսնելու ենք։ Զանգից, այցելությունից մինչեւ ախտորոշումը եւ բուժման նշանակումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը