07 04 2023

Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում ապրիլի 7-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 8-ին, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ 

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ին, 8-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։ 

Մարզերում ապրիլի 7-ի ցերեկը, ապրիլի 8-ին, 10-12-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-ին, 8-ին հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ապրիլի 7-ին, 8-ին, 12-ին առանձին վայրերում կլինի  քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 

Արցախում ապրիլի 7-ին և 8-ին  սպասվում է անձրև և ամպրոպ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ