31 03 2023

Վլադմիր Վարդանյանը ձեռքը խփել է սեղանին, ասել է ում վրա ուզեմ՝ կգոռամ, Մհեր Սահակյանն էլ ասել է՝ չես կարա․ մանրամասներ



 

«ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ նիստի վերջում՝ ինչ-որ մի պահի, լարվածություն է առաջացել, խոսք ու զրույց։ Պարոն Վլադիմիր Վարդանյանը՝ հանձնաժողովի ախագահը, ձայնը բարձրացրել է և սկսել բարձր ձայնով ինչ-որ բաներ ասել։ Պատգամավոր Մհեր Սահակյանն ասել է՝ մի գոռացեք, ձայնը մի բարձրացրեք։ Մի պահ Վարդանյան Վլադիմիրը պաուզա է տվել, իբրև կուլտուրական մարդ, բայց պաուզայից հետո երևի հիշել է, որ ինքը ՔՊ-ական պատգամավոր է, ավելի է բորբոքվել, թե՝ լավ եմ անում՝ գոռում եմ, ում վրա ուզեմ՝ կգոռամ։ Ձեռքը խփել է Սղանին։ Մհերն էլ ձեռքը խփել է սեղանին, ասել է՝ չեք կարող գոռալ։ Ըստ ականատեսների, արդեն ոտքի են կանգնել։ Սահակյանի ներկայացմամբ, իրեն թվացել է, թե Վլադիմիր Վարդանյանը գալիս է, որ իրեն հարվածի և ինքնապաշտպանական բնազդով ինքն է հարվածել։ Ցավալի միջադեպ է, իհարկե»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։

Նա նշեց, որ սենյակից դուրս գալու ժամանակ Վլավդիմիր Վարդանյանն ասել է՝ այնպես արեք աղմուկ չբարձրանա, լրագրողները չիմանան ու գացել է իր աշխատասենյակ, Մհեր Սահակյանը՝ «Հայաստան» դաշինքի աշխատասենյակ։ Ըստ ականատեսների, հայտնվել է Անդրանիկ Քոչարյանը և սկսել է հեռախոսով հանձնարարություններ տալ, թե՝ ԱԺ մուտքերը փակեք, ոստիկանություն կանչեք։

Հետո ոստիկանության ներկայացացուցիչները եկել են Սեյրան Օհանյանի աշխատասենյակ, զրուցել են Մհեր Սահակյանի հետ, տեղեկացրել, որ պետք է տեղափոխել Քննչական կոմիտե։

Այդ ժամանակ հայտնվում է Ալեն Սիմոնյանը՝ ոստիկանության՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցների հետ և սկսում են քաշքշելով դուրս հանել Մհեր Սահակյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ