Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից:
Նվազագույն ջերմաստիճանը լեռնային մարզերում գրանցվել է -2․․․-7 աստիճան, Աշոցքի հատվածում՝ մինչև -10, Լոռիում՝ 0․․․-4, Տավուշում՝ -1․․․+4, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ +2․․․+5 աստիճան, Սյունիքի նախալեռներում՝ 0, Սյունիքի հովիտներում՝ +4․․․+8 աստիճան։
Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնի լեռներում, Գեղարքունիքում տեղացել է ձյուն։ Իջևանում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20 սմ, Սևանում՝ 13 սմ, Ճամբարակում՝ 10 սմ։
Մարտի 31-ին մինչև կեսօր հանրապետության առանձին շրջաններում, կեսօրից հետո դեպի երեկո և մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ։ Լուսադեմից սկսած ցիկլոնի ուժն աստիճանաբար կթուլանա։
Առաջիկա երկու օրերին սպասվող ցածր ջերմաստիճանի կանխատեսումների մեջ փոփոխություններ չկան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը