«Այդ ոնց եղավ, որ բոլոր պատկան մարմիններն անփույթ վերաբերվեցին, ոչ ոք չունի փաստի նկարները. Այն, ինչ հիմա մեզ հետ խոսում են, փաստացի չէ»,-այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազատ գյուղում զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած զինծառայողներից Գագիկ բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը:
«Մեզ հետաքրքիր է ԱԻՆ-ի պատասխանը, թե այդ ժամանակահատվածում ինչքան շմոլ գազ կարող էր արտադրել վառարանը: Ոնց կարող են բացատրել, թե այդ ինչքան շմոլ գազ է առաջացել, որ մեր երեխեքը երեք անգամ շնչելուց հետո անգիտակից այրվածքային շոկի են ենթարկվել: Մենք պատրաստ ենք 15 ծնողներով մինչև վերջ գնալու, ամեն ինչի պատրաստ ենք: Ամեն ինչ անելու ենք, մենք կորցրել ենք ամենաթանկը: Պատկան մարմիններից պահանջում ենք արդար քննություն վարել, պատճառահետեւանքային կապերը վեր հանել: Մենք ուզում ենք իմանալ՝ մեր երեխեքի մահն ինչից է վրա հասել, ում ձեռքով, ում հրամանով, ով է արել: Ողջ մնացած 6 վկաներից ամեն մեկը տարբեր հայտարարություն է անում, տարբեր բաներ են ասում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը