ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Պատկան մարմիններին ուղղել ենք դիմումներ և պահանջել, որ հարցին տրվի հրատապ լուծում․ Գառնիկ Դանիելյան
Օրեր առաջ անդրադարձել էի թափառող կենդանիների հարձակումներից տուժած քաղաքացիների հարցին։
Խնդիրը բարձրաձայնելուց հետո բազմաթիվ քաղաքացիներից ստացա զանգեր, նամակներ։
Շների կողմից հարձակումներ տեղի են ունենում բոլոր մարզերում և համայնքներում, օրվա գրեթե բոլոր ժամերին։
Անգամ գրանցվել են կրկնակի կծելու դեպքեր։
Քաղաքացիներից շատերը նշեցին, որ վախենում են անգամ տանից դուրս գալ։
Բացի մարդկային վնասներից, խնդիրը չլուծելու դեպքում այս ամենից տուժում է նաև պետությունը․ կատաղության և փայտացման դեմ պատվաստումները պետության համար ահռելի ծախս են հանդիսանում։
Պատկան մարմիններին ուղղել ենք դիմումներ և պահանջել, որ հարցին տրվի հրատապ լուծում։
Սպասում ենք պատասխանների։ Ստանալու դեպքում անմիջապես կտեղեկացնենք նաև ձեզ, սիրելի քաղաքացիներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը