Ոսկան Սարգսյանը ֆեսյսբուքյան իր էջում գրում է․
Բնակարանային հարցը փչացրեց ՔՊ-ին
Բուլգակովի <<Վարպետը և Մարգարիտան>> վեպում իշխանության եկած հեղափոխականների մասին գրված է ․ <<Սովորական մարդիկ են... ընդհանրապես,, նախկիններին են հիշեցնում..․ Միայն թե բնակարանային խնդիրը նրանց փչացրեց...>>։ Արցախում տարօրինակ պատերազմը , խայտառակ կապիտուլյացիան, Բաքվից հայ գերիներին չվերադարձնելը, ՀՀ տարածք ադրբեջանական զինուժի մտնելը, ամրանալը Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն <<<նախկինների>>, Ռուսաստանի, հայ ազգի գենետիկայի, Հայաստան պետության- ակը պոկված ավտոմեքենայի <<ջեբն են գցում>>, ու կարծես թե դրան հավատացողներ կան։ Սակայն Սուրեն Պապիկյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի և այլ ՔՊ-ականների կողմից մեծ առանձնատներ ձեռք բերելը, ՔՊ-ական պատգամավորների, պաշտոնյաների կողմից զանգվածային կերպով բնակարանների գնումը բացել է հայաստանցիների աչքերը, որոնք տեսնում են, որ նորերի ախորժակը <<նախկիններից >> պակաս չէ։ ՔՊ-ական պաշտոնյա գիտեմ, որ մինչև 2018-ի իշխանափոխությունը պարտքերի տակ էր, ասում են, որ նա հիմա 4 բնակարան ունի՝ 2-ը Երևանում, մեկական ՝Սոչիում և Մոսկվայում։ Հավանական է, որ նա այդ բնակարանները գրանցել է ուրիշների անունով։ Բնակարանային հարցի քննարկումից զերծ չմնաց Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ ինքը չի կարողանում վաճառել իր 3-րդ մասում գտնվող բնակարանը։ Դա նույնիսկ մեկնաբանելու կարիք չունի։ Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանի շքեղ կեցավայրից զարմացած, լայֆ մտած Նիկոլ Փաշինյանը, ըստ մամուլի, շտապ կերպով պետբյուջեից 2 միլիոն դոլար ծախսեց այդ կեցավայրը <<ռեմոնտ անելու համար>>։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը