25 03 2023

ՌԴ ՊՆ-ն արձանագրել են, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը

ՌԴ ՊՆ-ն արձանագրել են, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը

Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունները, հատել են կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և անցել դիրքի աշխատանքների իրականացման։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, շաբաթ օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը խախտելով Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը,  հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, զբաղեցրել 2054,0 նիշով բարձունք (Սարիբաբա լեռից 2, 9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման»,- ասվում է գերատեսչությունում։

Նշվել է, որ ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու ճգնաժամային իրավիճակի սրումը և կանխելու պատերազմող կողմերի փոխադարձ սադրանքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ