Երևանի կենտրոնում ծառերը հատում են, որովհետև դրանք հիվանդ էին, իրենց ֆունկցիան չէին կատարում, ամռանը մի մասն էր կանաչում, փտել էին մեծ մասը: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Նրա խոսքով՝ բացառվում է, որ հատված լինի որևէ առողջ ծառ, բոլորի մասով առկա է մասնագիտական եզրակացություն, ավելին՝ Բեգոյանի խոսքով պրոցեսը շարունակվելու է նաև մյուս վարչական շրջաններում:
Բեգոյանը նաև տեղեկացրեց, որ ծառերն անմիջապես փոխարինվելու են նոր, արդեն տասը տարեկան ծառերով:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը