22 03 2023

Բացարձակ անձնավորված չէ, ընդամենն առաջարկում ենք ՍԴ-ին այս հարցին գնահատական տալ․ Գեղամ Նազարյան



«Հայաստան» խմբակցությունը ԱԺ քննարկմանն է ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով  ՍԴ դիմելու մասին  որոշման նախագիծը։

Հարցի վերաբերյալ ելույթի իր խոսքում խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց․

«Փաստաբանները դիմել էին ոչ միայն «Հայաստան» խմբակցությանը, այլև՝ 3 խմբակցություններին և, իմ կարծիքով, էս հարցը պետք է ներկայացներ հե՛նց կառավարող ուժը ներկայացնող խմբակցությունը․ առկա է խնդիր, որը պետք է պարզաբանվի ՍԴ-ի կողմից, որ հետագայում ինչ-որ  դատավոր ՍԴ-ի, հաշվի առնելով էս փորձը, ուշադիր լինի, այսինքն՝ սա մենք անում ենք  էսօրվա ու հետոյի համար և այստեղ բացարձակ մտադրություն չունենք և չենք ունեցել թիրախավորել ինչ-որ մեկի անձը»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ