22 03 2023

Օրենքի խախտում է․ Սեդա Սաֆարյանը եղել է և՛ դատավոր, և՛ ձեռնարկատեր․ Արծվիկ Մինասյան



 

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ քննարկմանն է ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՍԴ դիմելու մասին որոշման նախագիծը։ Ներկայացնելով այն «Հայաստան» խմբակցության քարուղար, հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանն ասաց, որ նախագծի հիմք է հանդիսացել  փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի  մասնագիտական վերլուծությունը, իչպես նաև՝  մամուլում տեղ գտած  և այլ  հրապարակումները։

« «Հայաստան»  խմբակցությունը անհրաժեշտ է գտել այս նախագիծը  ներկայացելու  հետևյալ հիմնավորումներով»,-ասաց Արծվիկ Մինասյանն ու մասնավորեցրեց հիմնավորումները։

«Նշված իրավակարգավորումների  համաձայն ՍԴ  դատավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ձենռարկատիրական գործունեություն է համարվում  անհատ ձեռնարկատեր լինելը․ այս դեպքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ տիկին Սեդա Սաֆարյանը  ԱԺ կողմից, 2022 թվականի սեպտեմբերի 15-ին,  ընտրվելով ՍԴ դատավոր  և լինելով անհատ ձեռնարկատեր  պահանել  է իր այս կարգավիճակը  մինչև 2023 թվականի  հունվարի 27-ը։  Մինչդեռ, օրենքի պահանջի համաձայն,  ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում  տիկին Սաֆարյանը պետք է դադարեցներ իր  այս կարգավիճակը, այն է՝ պետական հաշվառումից  պետք է դուրս գար  ինչպես սահմանաված է, օրինակ, պատգամավորի պարագայում։ 

Սեպտեմբերի 15-ին ընտրվելով  ԱԺ կողմից  տիկին Սաֆարյանը  «Սահմանադրական դատարանի» մասին օրենքի  5-րդ հոդվածի կարգավորումների համաձայն  լիազորությունը պետք է ստանձներ  դեկտեմբերի 10-ից , սակայն լիազորությունը ստանձնել է  դեկտեմբերի 16-ից, երբ ԱԺ նիստում նաև տվել է երդում․  թեև  էստեղ էլ կա խնդիր, որովհետև նույն ՍԴ օրենքի 5-րդ  հոդվածի կարգավորումը հստակ  է ասում, որ երդումը պետք է տրվի  ընտրությունից հետո։ Լիազորությունների ստանձնումը, եթե թափուր տեղի համար է ընտրությունը կատարվել , այդ պահից է ինքը ստանձնում, իսկ եթե  ապագայում պետք է ստանձնի այդ  պարտականությունները, ապա այդ  պահից սկսած է իր լիազորությունները սկսում գործել։ Այնուամենայնիվ,  եթե դեկտեմբերի 16-ին, նշանակում է  տիկին Սաֆարյանի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը  պետք է դադարեցվեր,  առավելագույնը,  մինչև հունվարի 16-ը։ Բայց ունենք փաստ,որ տիկին Սաֆարյանը  անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը  դադարեցրել է հունվարի 27-ին , նույն օրը դիմումը ներկայացրել է պետական ռեգիստր և  օրենքի պահանջների համաձայն նույն օրն էլ պետական ռեգիստրը  դադարեցրել է նրա հաշվառումը։  Այսպիով ունենք օրենքի այս խատումը , ինչը հիմք է տալիս  պնդելու և ներկայացնելու այս  որոշման նախագիծը, քանի որ  ԱԺ-ն իրավասու չէ դադարեցնելու  ՍԴ դատավորի լիազորությունը այլ ընդամենը  դիմելու Բարձր դատարանին ՝ քննելու այս հարցը, սրանով պայմանավորված ներկայացրել ենք նախագիծը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ