21 03 2023

Դիմում եմ՝ կանանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպություններին․ Արմենուհի Կյուրեղյան



ԱԺ հայտարարության ժամին հատուկ դիմելով Արցախում բնակվող հայ կանանց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ արդեն 100 օր է շարունակվում է Արցախի շրջափակումը , ինչը հանգեցրել է հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի և առաջացել՝  գոյաբանական խնդիրներ։

«Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, փորձում է Արցախում վախի մթնոլորտ ստեղծել, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության նկատմամբ։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սիրելի՛ կանայք, դուք հիմա պայքարում եք հենց այդ իրավունքի համար։ Այսօր դուք տեսաք, որ ՀՀ իշխանությունները խուսափում են նույնիսկ Արցախի Հանրապետություն բառակապակցությունը օգտագործել, էլ ուր մնաց խոսել արցախահայության ինքնորոշման իրավունքից»,- նշեց նա։

Այդուհետ պատգամավորը դիմեց նաև Հայաստանում և Արցախում գործող   կանանաց հիմնահարցերով զբաղվող կազմակերպություններին՝  նշելով․ «Ձեր իրավունքների շրջնակում բարձրաձայնեք արցախահայ կանանց իրավունքների խնդիրը»,-ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ