Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»։
ԱԺ նախկին պատգամավոր, այժմ փաստաբան Գևորգ Պետրոսյանի ազատ արձակման մասին ֆեյսբուքյան էջում գրել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․ «Այս պահին գործընկեր Արման Ղազարյանի հետ գտնվում եմ Նոր նորքի ոստիկանական բաժանմունքում:
Գևորգ Պետրոսյանը ազատության մեջ է»։
Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել էր երեկ՝ մարտի 11-ին, պարեկների հետ միջադեպի արդյունքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը