Այս տարի Ամերիաբանկը DigiTec-ում ներկայացնում է իր պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ տաղավարը՝ A–Space-ը, այն որքան գեղեցիկ, վառ ու ոգեշնչող է, նույնքան էլ միստիկ է և այցելուներին հեռվից է գրավում իր խորհրդավորությամբ, ֆինթեք միջավայրով: Ամերիաբանկկն այս տարի ներկայացնում է ոչ միայն պրոդուկտները, այլ բրենդը և բրենդի արժեքները:
Սփեյսը բաղկացած է 4 գոտուց` MyAmeria, A Talks, A Space ու A Motion: Յուրաքանչյուր հատվածի համար մտածված և մշակված է յուրահատուկ մոտեցում:
Տաղավարի A Talks հատվածում բոլոր այցելուները 3 օր շարունակ կարող են մասնակցել ֆինթեքին նվիրված զրույցների ու քննարկումների, հանդիպել Ամերիաբանկի մասնագետներին և գործընկերներին: Իսկ ահա A կետում սպասվում է հետաքրքիր և անմոռանալի վիրտուալ ուղևորություն՝ Հայաստանի ու Ամերիայի մշակույթի, արժեքների ու ժառանգության մասին պատմող:
Բանկը, հավատարիմ իր որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, տաղավարում ներառել է նաև այդ կոմպոնենտը՝ հետաքրքիր և նորարարական լուծումներով:
Այսպես, տաղավարի A Motion հատվածում տեղադրված եկու էլեկտրական հեծանիվները վարելով այցելուները ոչ միայն կտեղափոխվեն տիեզերք՝ վառելով համաստեղությունների լույսերը, այլ նաև նվիրատվության մաս կկազմեն: Մասնավորապես, հեծանիվների ոտնակների յուրաքանչյուր պտույտի դիմաց բանկը հեծանվորդների անունից նվիրաբերություն կկատարի հօգուտ 13-18 տարեկան հայ դպրոցականների համար նախատեսված «Զլինկ» կրթական հավելվածի զարգացման ծրագրի:
Բանկը հետաքրքիր անակնկալ է նախատեսել նաև MY Armeria հավելվածի օգտատերերի համար: Հավելվածի օգտատերեը կարող են մասնակցել IPhone 14 Pro Max սմարթֆոնի խաղարկությանը՝ թողնելով իրենց տվյալներն Ամերիաբանկի տաղավարում և մարտի 3-25-ը ներառյալ կատարելով առնվազն 1 գործարք հավելվածով:
Իսկ լուսանկարվել սիրող այցելուները հնարավորություն կունենա շահելու AppleWatch 8, որից օգտվելու համար անհրաժեշտ է ցուցահանդեսի օրերին մասնակցել Ես A spasce-ում ֆոտոմրցույթին՝ լուսանկարվելով Ամերիաբանկի տաղավարում, լուսանկարները տեղադրելով Ինստագրամի «սթորի» բաժնում նշելով Ամերիաբանկ և ամերիասփեյս ինստագրամի էջերը և օգտագործելով Aspasce հեշթեգը:
Այս և այլ բազմաթիվ անակնկալներ, հետաքրքիր խոսնակներ և տիեզերական տրամադրություն է սպասում Ամերիաբանկի տաղավարի այցելուներին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մարտի 10-12-ը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը