10 03 2023

Ինքնորոշումն ամենամարդկային իրավունքն է և այն խախտելը սխալ է․ Նուբար Աֆեյանը՝ արցախահայության մասին



Աշխարհահռչակ բիոտեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանից լրագորղները հետաքրքրվեցին, թե որն է Արցախի հարցի լուծման հնարավոր ճանապարհը և ինչպես է տեսնում ապագան․

«Այսօր հավաքվել ենք այստեղ, որ խոսենք ներկայի և ապագայի մասին,  բայց ավելի շատ՝ ապագայի․  ներկա խնդիրների վրա աշխատելով լավ ապագա չեմ ակնկալում․ Արցախ հարցի լուծման մեկ լ ուծում չկա, պետք է միմյանց լսենք, հասկանանք և տեսնենք ով ամենալավ ուղղությունը կառաջարկի»,-ասաց Աֆեյանը։

Արցախահայության ինքնորոշման վերաբերյալ հացին ի պատասխան նա ասաց․«Ինքնորոշումն ամենամարդկային իրավունքն է և այն խախտելը սխալ է և, հուսով եմ, միջազգային ուժերը կհասկանան․ եթե իրավունքը խախտվի այս միջավայրում, այն կշարունակվի ուրիշ տեղեր»,-ասաց Աֆեյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ