Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է
Կառավարությունն այսօրվա ՝ մարտի 2-ի նիստում որոշեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև 2023 թ. հուլիս ամիսը՝ ներառյալ։
2021 թվականի փետրվարից մինչ 2022 թ. նոյեմբերը նրանց տրվել է միանվագ 300 հազար դրամ և ամեն ամիս 68 հազար դրամ։ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը պետք է ավարտվեր 2022թ․ սեպտեմբերին, սակայն մինչ այժմ չի ավարտվել։ Նախատեսվում է ավարտին հասցնել հունիս ամսվա վերջին։
Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են՝ առաջարկվում է միջոցառման շրջանակում հատկացվող օգնության տրամադրման ժամկետները երկարաձգել:
Գլխավոր լուսանկարը՝ Մեդիամաքսի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը