Երևանում առկա և չաշխատող հիդրանտների վերանորոգման, չգործող 101 հիդրանտների նախագծանխահաշվարկային նախագծերի պատրաստման հարցը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետարանի Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Արկադի Թեմուրյանը:
Վարչութայն պետը զեկուցեց կատարողականը, ասելով. «101 հիդրանտի նախագծանախահաշվարկային նախագծերն ուղարկվել են փորձաքննության, որն այսօր անգործության փուլում է, որը կավարտվի 7-8 օրվա ընթացքում»,-զեկուցեց Թեմուրյանը:
Քաղաքապետը հարցրեց, թե ի՞նչն է անգործության փուլում:
«Այդպես են զեկուցել շինբարեկարգման վարչությունից»,-պատասխանեց Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության պետը:
Հրաչյա Սարգսյանն արձագանքեց. «Չե մեկը մեկի հետ խառնում եք: Շինբարեկարգման վարչությո՛ւն, ենթադրում եմ՝ փորձաքննության մրցույթն հայտարարված է, դեռ պայմանագիր չկա կնքված, դրա համար այս 101 հիդրանտներում հնարավոր չէ փորձաքննություն անցկացնել: Ճի՞շտ եմ հասկանում»:
Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը հաստատեց քաղաքապետի խոսքերը:
Արկադի Թեմուրյանը հայտնեց, որ այդպես են իրեն տվել:
«Էդ ինչը որ ասել են, փորձեք բովանդակությունը հասկանալ, ախր անգիր արած ասում եք ու սխալ բան եք ասում»,-ասաց Հրաչյա Սարգսյանը և հարցրեց, թե երբ է այդ անգործության ժամկետը լրանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը