25 02 2023

Իշխանութունը երիտասարդների շրջանում ակտիվ քարոզում է, թե՝ քաղաքականությունը վատ բան է, մի՛ զբաղվեք, մի՛ հետաքրքրվեք․ Հարությունյան



Երևանում տեղի է ունենում համաերիտասարդական ֆորում՝ «Բեկում» խորագրով։ Ֆորումը կազմակերպել է «Երիտասարդի ձայնը» շարժումը։ Շարժման հիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր խոսքում կարևորելով երիտասարդի մասնակցությունը հասարակական, քաղաքական գործընթացներում  նշեց․

«Անհերքելի փաստ է, որ մինչև երիտասարդությունը պատասխանատվություն չստանձնի , թե ինչպիսի հասարակությունում ու երկրում էցանկանում ապրել և դրա համար գործուն քայլեր  չանի, այդ ժողովրդի հետ կվարվեն ինչպես ուզեն, կկառավարեն ինպես ուզեն  և կտանեն դեպի անդունդ։ Պետք է արդար լինենք և արձանագրենք, որ մեզ հետ վարվում են ինչպես ուզում են տանում են դեպի անդունդը, որովհետևև մենք չենք հասել այն արդյունքին , որ յուրաքանչյուր հայ մարդ ու երիտասարդ, որն ապրել է անվտանգ Հայաստանում , այդ սերունդը դեռ ամբողջական պատասխանատվություն չի ստանձնում» ։

«Այս ամիսների ընթացքում անհատապես  հանդիպել ենք հարյուրավերներիհետ բուհերում, դպրոցներում  անգամ՝ հասկանալու իրական խդիրը։ Արձանագրել ենք հետևյալը․ իշխանությունը երկու ուղղությամբ ակտիվ քարոզ է իրականացնում երիտասարդերի շրջանում․ առաջինը՝  քաղաքականությունը վատ բան ա, մի զբաղվեք ու մի հետաքրքրվեք և երկրորդ՝ Էն ինչի մասին ասում են և ասւոմ է ընդդիմությունը  դա քաղաքանություն է ․  ստեղծվել է մի ծայրահեղ վիճակ, որ  քաղաքագիտության մասնագիտությամբ սովորողներն ասում են՝  ես քաղաքականությամբ հետարքրված չեմ»,-ասաց Հովհաննես Հարությունյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ