Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում հավանաբար կան քաղաքացիներ, ովքեր չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին:
Մինչ հրշեջների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերվել են կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենա:
Ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:
Մահացածները Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը