21 02 2023

Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը հայոց բանակի դեմ գործող իշխանությունների հերթական թշնամական քայլն է․ Սողոմոնյան

Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը հայոց բանակի դեմ գործող իշխանությունների հերթական թշնամական քայլն է․ Սողոմոնյան

ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը գրել է.

«Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը հայոց բանակի դեմ գործող իշխանությունների հերթական թշնամական քայլն է։ Նպատակն առավել, քան պարզ է․ թուլացնել պաշտպանունակությունն այն աստիճան, որ արդարացվեն նորանոր զիջումները թշնամուն, որ գնալով քչանա արժանապատիվ մարդկանց որոշումը՝ դառնալ սպա և ծառայել հայրենիքին, որ ամեն անգամ, երբ արժանապատիվ հայ մարդը պահանջի ազգային-պետական շահերի վրա հիմնված արտաքին քաղաքականություն, նրան հակադարձեն՝ «ո՞նց, ինչո՞վ․․․»։

Ռազմական գործից անտեղյակ Սուրեն Պապիկյանին դարձնել ռազմական ոլորտի թիվ մեկ պատասխանատու, իսկ ռազմական գործողություններում ու մարտական հերթապահությունում իրեն լավագույնս դրսևորած գեներալին առանց իրավական հիմքերի ազատազրկել, այլ կերպ, քան նպաստել նոր կապիտուլյացիայի, նոր ցեղասպանության, կոչել հնարավոր չէ․․․։

Ուստի այս իշխանությունների դեմ պայքարը պետք է մեզանում իմաստավորվի որպես պայքար Հայաստանի պետականությունը քանդողների, հայ ժողովրդին ցեղասպանողների դեմ»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ