21 02 2023

Գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալելու և կալանավորելու հիմքը բացակայում է․ փաստաբան

Գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալելու և կալանավորելու հիմքը բացակայում է․ փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․

ԳԵՆԵՐԱԼ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալումը և կալանավորման փորձը խիստ մտահոգիչ է:

Անկախ նրանից ինչի մեջ են մեղադրում ռազմական հաջողություններ գրանցած, զինվորական միջավայրում հարգանք վայելող, 44 օրյա պատերազմին իր կորպուսը կազմ պատրաստ պահած և Տավուշի սահմաններն անառիկ պահած գեներալին, չի կարելի նրան ձերբակալել և կալանավորման ներկայացնել:

Չի կարելի առնվազն հետևյալ երկու պատճառով.

  1. Ձերբակալման և կալանավորման իրավական հիմքը բացակայում է.

Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝

1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ

2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ

3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Խափանման միջոցի այս հիմքերն ակնհայտ բացակայում են:

  1. Պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում հաջողություն գրանցած գեներալին նման կերպ վերաբերվելը խարխլում է պետականության հիմքերը, քանի որ պետական մակարդակով անտեսվում է մարդու սխրանքը, կենսագրությունը, նվիրումը և այլ արժանիքները: Ո՞ր մի զինվորականն է այլևս իրեն վտանգելու, երբ հանգիստ կարող են վաղը ցանկացած առիթով քրեական հետապնդման ենթարկել՝ համեմված ձերբակալումով և կալանավորումով:

Եթե իրական մեղադրանք ունեք Խաչատուրով նկատմամբ, ապա ոչինչ չի խանգարում, որ այդ մեղադրանքը հիմնավորեք և դիմեք դատարան: Ձերբակալումն ու կալանավորման փորձը խոսում են արդեն այլ բանի մասին:

ՀԻՇԵ՛Ք, ՇԱՏ ՎԱՏ ԲԱՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, որովհետև մենք 44 օրյա պարտությունից հետո, մնացինք թմրած, հետո կրկին ընտրվեց պարտության առաջնորդն իր թիմով, ու հիմա էլ փորձում են ջարդել նրանց, ովքեր կարող են պայքարել մեր ինքնության պահպանության համար:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ