17 02 2023

Իրանում կրկին երկրաշարժ է եղել․ այն զգացվել է նաև Սյունիքում

Իրանում կրկին երկրաշարժ է եղել․ այն զգացվել է նաև Սյունիքում

Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը՝ 23:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 19:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.52⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի և Քաջարան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ