ՀՀ նախագահի հրամանագրով՝ Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի նախագահ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 13-ի ԲԴԽ-20-Ո-70 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Խաչիկ Ղազարյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը