13 02 2023

Այստեղ կա «պերեբոռ»․ Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը տրամաբանության մեջ չի տեղավորվում․ Աբրահամյան



«Թուրքիայի պահվածքը, վարքագիծը, Հայաստանի և Արցախի նկատմամբ որդեգրած քաղաքականությունն ու Հայաստանի գործողությունները և հայտարարությունները համահունչ չեն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով Հայաստանի կողմից մարդասիրական օգնություն Թուրքիա ուղակելու մասին հարցերին։

«Եթե Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, հայտարարությունները, հումանիտար բեռ ուղարկելը, որքան էլ ինձ զարմանալի է զորակցություն հայտնելը,  փորձ է արվում  տեղավորել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, ակնհայտ է, որ այստեղ կա  «պերեբոռ», որովհետև հատկապես 44-օրյա պատերազմից, դրան հետևած ադրբեջանական հարձակումներից հետո, Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը,  բնականաբար, չի տեղավորվում տրամաբանության մեջ»,- նշեց նա։

Մանրամսն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ