12 02 2023

Վրաստանի արևմուտքում 14 րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի արևմուտքում 14 րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի արևմուտքում 14 րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել:

4.4 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բախմարո հանգստավայրում (օջախը 6 կմ խորության վրա) տեղական ժամանակով 12:07 – ին, այնուհետեւ 3.3 մագնիտուդով (օջախը 10 կմ խորության վրա)՝ 12:21-ին: Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։

Նախօրեին նույն վայրի մոտակայքում 4.3 մագնիտուդով ցնցումներ են եղել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ